
Երեկվա քամին զգալի վնաս է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։
Ուժեղ քամին քանդել է Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքը։
Բացի այդ, ըստ աղբյուրի, գյուղում քանդվել են անասնագոմերի տանիքները։
Հիշեցնենք, որ ուժեղ քամին քանդել է նաև Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը, Սաթխա գյուղի ջերմոցը և Փոքր Արյագյալ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի տանիքը։
Արդյոք օգնություն կտրամադրվի տուժածներին մեր հետագա նյութերում: