Մարտի 19 -ի գիշերը` Հեշտիա գյուղում ուժեղ քամին քշել է բնակիչների տների տանիքների շիֆերները, ինչպես նաեւ արարողությունների տներից մեկի տանիքի մի մասը:
Քամու հետեւանքով էլեկտրահաղորդման լարերը կտրվել են, այդ պատճառով գյուղի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:
Ուժեղ քամին պոկել է նաեւ Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ մշակույթի տան կտուրների ցինկապատ թիթեղները:
Ուժգին քամին շարունակվում է նաեւ այսօր՝ մարտի 20 -ին:
Նշենք նաեւ, որ ուժեղ քամու եւ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ուղղությամբ ճանապարհհները շարունակում է փակ մնալ։