Երեկվա քամին զգալի վնաս է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։
Ուժեղ քամին քանդել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը։ Բացի այդ, ըստ աղբյուրի, գյուղում քանդվել են անասնագոմերի տանիքները։ Ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի վթարների պատճառով գյուղը մնացել է առանց էլեկտրականության։
Քամին հոսանքազրկել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղեր։ Կան նաև կոտրված էլեկտրասյուններ։
NOR ռադիոկայանը ընթացքում կտեղեկացնի մնացած գյուղերի մասին, որտեղ քամին վնաս է պատճառել, և արդյոք օգնություն կտրամադրվի տուժածներին մեր հետագա նյութերում:
Նշենք, որ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ուղղությամբ ճանապարհհները շարունակում է փակ մնալ։