Վրաստանի շրջաններում մինչև մարտի 25-ը սպասվում անբարենպաստ եղանակ

Վրաստանի  շրջաններում մինչև մարտի 25-ը սպասվում անբարենպաստ եղանակ

Մարտի 22-23-ին արևմտյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կլինի անձրև և մառախուղ,- այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանները մարտի 23-ին կանխատեսում են քամու ուժգնացում՝ արևելյան կողմից՝ առանձին վայրերում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +8, +13 աստիճան, արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում +2, +7 աստիճան տաքություն։

Սակայն մարտի 24-ին օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրևային եղանակ։

Թբիլիսիում մարտի 22-ին կդիտվի ցուրտ և առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 23-ին և 24-ին սպասվում է բուք և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան տաքություն։

Մարտի 25-ից մայրաքաղաքում առանց տեղումների եղանակ է, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: