
Արդեն երեկրորդ օրն է ուժեղ քամու եւ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները փակ են։
Այսօր՝ մարտի 21 -ին, ժամը 17:30 -ի սահմաններում արդեն տեղում իրականացվում էր ձնամաքրման աշխատանքներ՝ Ուչմանա եւ Թորիա տանող ճանապարհահատվածում:
Տեսանյութը եւ լուսանկարները NOR ռադիոկայանին տրամադրել է՝ Թորիայի բնակիչ Սերգեյ Մալխասյանը: