Նինոծմինդայում գյուղական ճանապարհները փակ են կամ դժվարանցանելի

Նինոծմինդայում գյուղական ճանապարհները փակ են կամ դժվարանցանելի

Արդեն երեկրորդ օրն է ուժեղ քամու եւ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ուղղությամբ ճանապարհները շարունակում է փակ մնալ։

Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհներին տիրող իրավիճակի հետ կապված 2 միավոր ձյուն մաքրող տեխնիկան մաքրում դեպի Մեծ Խանչալի գյուղ տանող ճանապարհը։ Ձյուն մաքրող ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սկսել աշխատանքները: Ուժգին քամու եւ ձնաբքի դադարման պես ճանապարհները կմաքրվեն։

Ինչ վերաբերում է Օրլովկա, Ժդանովական, Փոքր Խանչալի, Փոկա, Փարվանա, Թորիա, Ուչմանա տանող ճանապարհներին, ապա այս ճանապարհները փակ են։

Փոխքաղաքապետը քաղաքացիներին հորդորում է ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ խցանումներից խուսափելու և ձնամաքրումը չդժվարացնելու համար։