Որ Covid սահմանափակումներն են չեղարկվում

Որ Covid սահմանափակումներն են չեղարկվում

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 28-ից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

  • Մարտի 28-ից Վրաստանում բացօթյա վայրերում շնչադիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Միաժամանակ փակ տարածքում շնչադիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել։
  • Քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների։
  • Հեռավար աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի:
  • Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը։
  • Պատվաստումների խրախուսման ծրագիրը կպահպանվի:

Երկրում ամիսներ շարունակ գործում էր Համակարգող խորհրդի կողմից սահմանված սահմանափակումները։