Երկուշաբթի օրվանից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը

Երկուշաբթի օրվանից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 28-ից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Ղիբրաձեն, բացառությամբ փակ տարածքում և հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու, բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը կհանվեն։

«Քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների։ Հեռավար աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի: Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը։ Պատվաստումների խրախուսման ծրագիրը կպահպանվի: Գործնականում բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը, բացառությամբ փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու, կհանվեն», – ասել է Գիորգի Ղիբրաձեն։

Երկրում ամիսներ շարունակ գործում էր Համակարգող խորհրդի կողմից սահմանված սահմանափակումները։1tv .ge