Հեշտիայի հին ջրամղիչ պոմպերը վերջապես կփոխվեն

Հեշտիայի հին ջրամղիչ պոմպերը վերջապես կփոխվեն

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ շարքից դուրս էին եկել Հեշտիայի երկու ջրամղիչ պոմպերը, որտեղից խմելու ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին:

Արդեն երկար տարիներ է օգտագործվում են տվյալ ջրամղիչ պոմպերը, որոնք շատ հին են, պոմպերից մեկը ընդհանրապես չի գործում, իսկ երկրորդը անընդհատ շարքից դուրս է գալիս:

Նշենք, որ պոմպակայանում կան նոր ջրամղիչ պոմպեր եւ դրանք հին պոմպերի հետ փոխադրելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից մի քանի անգամ հայտարարվել էր մրցույթ, բայց ոչ մի շինարար չեր մասնակցել մրցույթին եւ այն չեր կայացել:

Ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի խոսքով՝ ոչ միայն Հեշտիայի, այլ շրջանի մի քանի գյուղերի խողովակների եւ ջրի հետ կապված աշխատանքների համար հայտարարվել էր մրցույթ, որտեղ շահել էր შპს ლელო ընկերությունը: Մինչեւ օրս էլ ոչ մի աշխատանք չի տարվել ջրամղիչ պոմպերի հետ կապված: Այդ ընկերությունը քաղաքապետարանի կողմից տուգանվել էր եւ ընկել սեւ ցուցակ, որովհետեւ տրված ժամկետի ընթացքում չի կատարել աշխատանքները»:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանից, Հեշտիայի ջրամղիչ պոմպերի փոփոխման համար մարտի 14 -ին, ուղիղ պայմանագիր է կազմվել Յուրա Կարապետյանին պատկանող შპს «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերության հետ՝ 4499 լարի գումարի դիմաց:

Աշխատանքների իրականացման վերջին ժամկետը մայիսի 15 -ն է:

Հին ջրամղիչ պոմպեր
Նոր ջրամղիչ պոմպեր