NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ շարքից դուրս էին եկել Հեշտիայի երկու ջրամղիչ պոմպերը, որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին:
Արդեն երկար տարիներ է օգտագործվում են տվյալ ջրամղիչ պոմպերը, որոնք շատ հին են, պոմպերից մեկը ընդհանրապես չի գործում, իսկ երկրորդը անհնդատ շարքից դուրս է գալիս:
Հիշեցնենք, որ պոմպակայանում կան նոր ջրամղիչ պոմպեր եւ դրանք հին պոմպերի հետ փոխադրելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից մի քանի անգամ հայտարարվել էր մրցույթ, բայց ոչ մի շինարար չեր մասնակցել մրցույթին եւ այն չեր կայացել:
Նշենք, որ օրեր առաջ հին ջրամղիչ պոմպը նորից շարքից դուրս էր եկել: Այդ հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:
«1 տարվա ընթացքում կարելի է ասել 4 անգամ վերանորոգում ենք ջրամղիչ պոմպը: Այս պահի դրությամբ նույնպես շարքից դուրս է եկել եւ ինքներս մեր ուժերով վերանորոգում ենք որպեսզի ձմռան կեսին ժողովուրդը առանց ջուր չմնա: Այս անգամ ոչ միայն Հեշտիայի, այլ շրջանի մի քանի գյուղերի խողովակների եւ ջրի հետ կապված աշխատանքների համար հայտարարվեց մրցույթ, որտեղ շահել էր შპს ლელო ընկերությունը: Ցավոք սրտի մինչեւ օրս էլ ոչ մի աշխատանք չի տարել ջրամղիչ պոմպերի հետ կապված: Այդ ընկերությունը քաղաքապետարանի կողմից տուգանվել է եւ ընկել է սեւ ցուցակ, որովհետեւ տրված ժամկետի ընթացքում չկատարեց աշխատանքները»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.