NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Հեշտիայի ջրամղիչ պոմպերից (որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին,) մեկը ընդհանրապես չի գործում, իսկ երկրորդը՝ գտնվում է վթարային վիճակում:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը 2020 թվականի հուլիսի 21 -ին հայտարարել էր մրցույթ-տենդեր՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգման կառուցման համար: Որտեղ նախատեսվում էր վերանորոգել նաեւ Հեշտիա գյուղի պոմպակայանը: Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 6 235 լարի:
Նշենք, որ ջրամղիչ պոմպերի փոփոխման մրցույթ – տենդերը անցկացվել է մի քանի անգամ, սակայն մասնակից չլինելու պատճառով այն չեր կայացել եւ աշխատանաքները մնացել էին անկատար:
Տվյալ խնդրի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան: Ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անցած տարի գումարի քիչ լինելու պատճառով մասնակից չունեցանք եւ այդ պատճառով մրցույթը չկայացավ: Գյուղական ծրագրերի մեկնարկի հետ միասին կփոփոխենք նաեւ ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար հատկացված գումարը: Կավելացնենք գումարը որից հետո նորից կկայանա մրցույթ – տենդերը»:
Մանրամասները լսեք աուդիոնյութում.