NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Հեշտիայի ջրամղիչ պոմպերից (որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին) մեկը ընդհանրապես չի գործում, իսկ երկրորդը՝ վթարային վիճակում է:
Հուլիսի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր ջրամատակարարման համակարգի վերանորոգման կառուցման համար: Որտեղ նախատեսվում է վերանորոգել նաեւ Հեշտիա գյուղի պոմպակայանը: Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել է 6 235 լարի:
Նշենք, որ ջրամղիչ պոմպերի փոփոխման մրցույթ – տենդերը դրվել է երեք անգամ, սակայն մասնակից չունենալու պատճառով այն չի կայացել:
Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ. «3 -րդ մրցույթի չկայանալուց հետո, Հեշտիայի ջրամղիչ պոմպերի փոփոխման հարցը առանձնացրեցինք, որպեսզի հնարավորություն ունենայինք տեղական շինարարներին խնդրել մասնակցել եւ կատարել աշխատանքը: Սակայն ոչ մեկը չվերցրեց եւ աշխատանքը մնաց նորից կիսատ: Դիմել եմ քաղաքապետարան, որ հնարավորություն ստեղծվի միայն օրենքի սահմններում ուղիղ պայմանագրով, պոպմերի փոփոխման աշխատանքը հանձնվի շինարարներից մեկին, որպեսզի գյուղացիները ձմեռային ցրտաշունչ օրերին չկանգնեն ջուր չունենալու խնդրի առջեւ»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.