Մարտի 19 եւ 20 -ին, ուժեղ քամին զգալի վնաս էր հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։
Ուժգին քամին վնաս էր հասցրել ինչպես բնակիչների տներին, անասնագոմերին, ավտոտնակներին, այնպես էլ մունիցիպալիտետի դպրոցներին:
Գյուղերում եւ քաղաքում կատվածահար էին եղել ճանապարհները եւ կտրվել էին գիշերային լուսավորության էլեկտրահաղորդման լարերը:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, քամուց տուժել եւ հեռավար ուսուցման ռեժիմում են գտնվում Նինոծմինդայի շրջանի թվով երկու՝ Թորիա եւ Օրոջալար գյուղերի դպրոցները: Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով: Համավարակի պատճառով հեռավար ուսուցման մեջ գտնվող դպրոցները նույնպես դուրս են եկել:
Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից նաեւ նշեցին, ինչ վերաբերվում է Թորիայի դպրոցին դեռեւս հայտնի չէ թե երբ կանցկացվեն դասերը դպրոցում, որովհետեւ դպրոցը քամու պատճառով շատ մեծ վնաս է կրել: Իսկ Օրոջալարի հետ կապված՝ քամին քանդել է դպրոցին կից սպորտդահլիճը, որը խոչընդոտ չի հանդիսանա դպրոցում դասերը անցկացնելուն:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Օրոջալարի դպրոցի տնօրեն Քաջավան Հանեսյանի հետ, նրա խոսքով. «Երեկ եկել էին Թբիլիսիի ենթակառուցվածքների ծառայությունից, տեսան դահլիճի կտուրը լուսանկարեցին, չափումներ կատարեցին: Իսկ դասերի հետ կապված նշեցին, որ դահլիճի կտուրը չի խանգարում եւ երկուշաբթվանից թույլտվություն ստանալուն պես դասերը կանցկացնենք արդեն դասարաններում»:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.