Մարտի 20 -ին, ուժեղ քամին զգալի վնաս էր հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։
Ուժգին քամին քանդել է Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքը։
Հարցին, թե ե՞րբ կվերանորոգվի դպրոցի սպորտդահլիճի կտուրը եւ ինչպես է անցկացվում դասընթացները՝ տնօրեն Քաջավան Հանեսյանը ասաց. «Ինչ վերաբերվում է սպորտդահլիճի քանդված կտուրի հարցին, տեղեկացրել ենք մեր ռեսուրս կենտրոնին, ուղղարկված են համապատասխան լուսանկարներ եւ գրավոր դիմումը: Հիմա սպասում ենք պատասախանի, եթե այնտեղից դրական պատասխան չստանանք ապա դիմելու ենք նախարարություն: Կրթության և գիտության նախարարության հանձրարականով արդեն մեկ շաբաթ է մեր դպրոցում դասերը անցկացվում են հեռավար կարգով: Երկուշաբթի՝ մարտի 28 -ից, ուսումնական գործընթացը կշարունակվի դասարաններում»:
Նշենք, որ ըստ աղբյուրի, գյուղում քանդվել են անասնագոմերի տանիքները։
Հիշեցնենք, որ ուժեղ քամին քանդել էր նաև Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը, Սաթխա գյուղի ջերմոցը և Փոքր Արյագյալ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի տանիքը։
Մանրամասները աուդիոձայնագրությունում.