Մարտի 19 -ի գիշերը, ուժեղ քամին քանդել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի կտուրը։
Հարցին, թե ե՞րբ կվերանորոգվի դպրոցի կտուրը եւ ինչպես է անցկացվում դասընթացները՝ տնօրեն Սերգեյ Պետրոսյանը ասաց. «Երեխաների անվտանգությունից ելնելով դպրոցի տնօրենությունը դիմել է Կրթության և գիտության նախարարություն հեռավար կարգով ուսումնական գործընթացը անցկացնելու նպատակով: Ստացել ենք դրական պատասխան եւ այսօրվա դրությամբ դպրոցը գործում է հեռավար ռեժիմով: Իսկ ինչ վերաբերվում է քանդված կտուրի հարցին, տեղեկացրել եմ մեր ռեսուրս կենտրոնի պետին, ուղղարկված են համապատասխան լուսանկարներ: Հիմա պատրաստում ենք գրավոր նամակ, որպեսզի ուղղարկենք ենթակառուցվածքների ծառայութուն որից հետո պարզ կլինի թե ինչպիսի լուծում կտրվի դպրոցի կտուրի վերանորոգման կամ նորը կառուցելուն»:
Նշենք, որ ուժեղ քամին վնաս էր հասցրել ոչ միայն Թորիա գյուղին այլեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծ մասին:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.