Մարտի 20 -ին, ուժեղ քամին մեծ վնաս էր հասցրել նաեւ` Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղին, քանդելով տների տանիքների թիթեղները, ինչպես նաեւ արարողությունների տներից մեկի տանիքի մի մասը:
Քամու հետեւանքով կտրվել են էլեկտրահաղորդման լարերը, ինչի պատճառով գյուղի մի մասը արդեն երկրորդ օրն է մնացել էր առանց էլեկտրականության:
Այսօր՝ մարտի 21 -ին, ժամը 13:00 -ի սահմաններում հոսանքազրկվել է Հեշտիա, Թորիա, Ուչմանա, Ղաուրմա եւ Օրոջալար գյուղերը:
Հոսանքազրկումը կապված է վերկանգնողական աշխատաքների հետ, որը իրականացնում են Նինոծմինդայի «Energo Pro Georgia» ընկերության աշխատակիցները:
Աշխատակիցներից մեկի խոսքով. «Արդեն մի քանի ժամ է Հեշտիայի գյուղական համայնքը հոսանքազրկված է, կտրված էլեկտրահաղորդման լարերի հետ կապված աշխատանքները ընթացքի մեջ են, որոնք ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
Ինչպես տեղեկացանք Energo-Pro Georgia ընկերության աշխատակցիներից, Էլէկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի մոտավորապես 2 -ից 3 ժամվա ընթացքում: