Շարունակվում է անպարտելի շարքը՝ Վրաստանի հավաքականի ոչ-ոքին Ալբանիայում

Շարունակվում է անպարտելի շարքը՝ Վրաստանի հավաքականի ոչ-ոքին Ալբանիայում

Վրաստանի հավաքականն անցկացրեց տարվա երկրորդ ընկերական հանդիպումը Ալբանիայի ընտրանու հետ և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց դիմակայությունը։

Առաջին խաղակեսում մրցակիցները մեկ գոլային պահ ստեղծեցին՝ 38 -րդ րոպեին ալբանացի հարձակվող Չեկիչը չօգտագործեց պահը, իսկ 42 -րդ րոպեին Զուրիկո Դավիթաշվիլին անդիպուկ հարված կատարեց։

Վրաստանի հավաքականը անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց հինգի՝ 2:1 Կոսովոյի, 2:0 Շվեդիայի, 1:0 Ուզբեկստանի եւ1:0 Բոսնիա-Հերցեգովինայի հետ:

Վրացիները պաշտոնական հանդիպումը կանցկացնեն հունիսին Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Առաջին հանդիպումը մեր թիմին սպասում է հունիսի 2 -ին Ջիբրալթարի դեմ։