Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ՝ ոռոգման ջրի, հողերի եւ այլն: Երբ այցելեցինք Մամզարա գյուղ, բնակիչները խոսեցին իրենց անհանգստացնող խնդիրների մասին:
«Ինչպես պետք է ապրենք այս թանկացումների հետ չգիտենք: Ալյուրը, ձեթը, դիզելային վառելիքը ամեն տեսակի ապրանքի գները ահավոր բարձրացել են իսկ թոշակը մնում է ցածր, գոնե մի քիչ բարձրացնեն որպեսզի այս թանկացումների հետ կարողանանք յոլա գնալ»,- ասում է Գրիշա Ասլանյանը:
Խաչատուրյան Սերյոժան եւ Սամվել Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեցին. «Ոռոգման ջրագիծը քաշեցին բայց այդպես էլ կիսատ թողեցին, ոչ մի ջրագիծ չի գործում: Հիմա խոստացել են, որ պետք է վերականգնեն: Եթե խոստումը չիրականացավ ապա Մամզարա գյուղի գյուղատնտեսական նշանակության ապրանքները կտուժեն: Ունենք խնդիրներ նաեւ հողերի հետ կապված, քանի որ կան մարդիկ ովքեր հողերը վարձակալել են: Մի քանի տարի առաջ գնացի որ գնեի, բայց ինձ չտվեցին, չանցած մի որոշ ժամանակ տվեցին ուրիշի: Մամզարա գյուղը բավականին արոտավայր ունի, որը չենք կարող օգտագործել: Որտեղ էլ որ խոտ կա այնտեղ էլ թաթիկները դրել են վրան՝ Էս սարը իմն է, Էս ծառը իմն է»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.