Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղի մինի մարզադաշտը քանդվել է եւ այն օգտագորրծման պիտանի չէ:
Փոքր Գոնդուրայի բնակիչ Սարո Ղրմաջյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մինի մարզադաշտը արդեն 3-4 տարի է գտնվում է քանդված վիճակում: Աշխատանքները կատարել են անորակ, ինչպես նաեւ խաղադաշտի տարածքը գտնվում է ջրին մոտ, որը գալիս լցվում է դաշտը, այդ պատճառով էլ քանդվել է: Կառավարությունից խոստացել են, որ պետք է վերանորոգեն, տեսնենք թե ինչ է լինելու»:
Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացանք, որ Փոքր Գոնդուրայի խաղադաշտի վերանորոգման հետ կապված առաջին փուլում դեռևս ոչ մի գումար եւ աշխատանք չի նախատեսվում:
Թե հետագայում ինչպիսի զարգացում կունենա վերոնշյալ մարզադաշտի վերանորոգման հարցը՝ NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ պարբերաբար կտեղեկացնի այդ մասին:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.