Եֆրեմովկայի խնդիրները մնում են անլուծելի

Եֆրեմովկայի խնդիրները մնում են անլուծելի

Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ, կարեւորներից մեկն էլ հանդիսանում է մանկապարտեզի բացակայությունը:

Եֆրեմովկա գյուղի բնակիչ Ռուզան Ծառուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղում մանկապարտեզ չունենք, երեխաները ամբողջ օրը տանն են, ոչ մի զբաղմունք չունեն: Եթե մանկապարտեզ լիներ
աշխատատեղեր կբացվեր մեծահասակների համար, իսկ երեխաներն էլ ավելի կրթված կլինեն: Բացի դրանից խանութի բացակայությունն էլ իր բացասական ազդեցությունն ունի բնակիչների կենցաղի վրա: Այսքանով չի ավարտվում մեր գյուղի խնդիրները, շրջկենտրոնից բավականին հեռու լինելով հանդերձ չունի երթուղային»:

Վերոնշյալ խնդիրներին պատասխան ստանալու համար NOR ռադիոկայանը դիմեց Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանին:

Բաբաջանյանը այս հարցերի վերաբերյալ տվեց հետեւյալ պատասխանները. «Եֆրեմովկայում մանկապարտեզի կառուցում այս տարի չի նախատեսվում: Այդ խնդիրը քաղաքապետարանում ներկայացված է եւ հաջորդ տարի հնարավոր է որ լուծվի: Ինչ վերաբերվում է երթուղայինին, հարեւան Սամեբա գյուղից գալիս անցնում է երթուղայինը, որից օգտվում են նաեւ Եֆրեմովկայի բնակիչները: Իսկ խանութները պետականորեն չեն, մասնավոր են»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Եֆրեմովկայի խնդիրները մնում են օդից կախված