Գորելովկա եւ Եֆրեմովկա գյուղերի մոտ տեղադրված ճանապարհային նշանները ուղղվել են

Գորելովկա եւ Եֆրեմովկա գյուղերի մոտ տեղադրված ճանապարհային նշանները ուղղվել են

NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցպալիտետի Եֆրեմովկա գյուղը ցույց տվող ճանապարհային ցուցատախտակը պոկվել էր եւ վայր էր ընկել: Ինչպես նաեւ անմխիթար վիճակում էր հետիոտնային անցում ցույց տվող Գորելովկա գյուղի մոտ տեղադրված ճանապարհային նշանը:

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը ճանապարհային նշանների շտկման հարցով կապ էր հաստատել տեխնիկական մենեջեր Գելա Կախիձեյի հետ ով նշել էր, որ այդ աշխատանքները կանցկացվեն ամռանը:

Հետեւողական լինելով ճանապարհային նշաններին նկատեցինք, որ դրանք շտկվել եւ վերականգնվել են: