Ռոնալդուի նորածին որդին մահացել է

Ռոնալդուի նորածին որդին մահացել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է իր եւ Ջորջինա Ռոդրիգեսի նորածին երկվորյակներից մեկի մահվան մասին։

«Խորը կսկիծով պետք է հայտնենք, որ մեր նորածին որդին մահացել է։ Մեծագույն ցավ, որը կարող է զգալ միայն ծնողը։

Միայն մեր դստեր ծնունդը մեզ ուժ է տալիս հաղթահարել այս պահը հույսով եւ երջանկությամբ։ Կցանկանայինք շնորհակալություն հայտնել բժիշկներին որակյալ օգնության եւ աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն։

Ռոնալդուն ունի եւս չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։

Կրիշտիանու Ռոնալդուն նորածին որդու մահից երկու օր անց վերսկսել է մարզումները գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Manchester Evening News-ը:

Ռոնալդուն բաց էր թողել «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 0:4 հաշվով:

Սպասվում է, որ Ռոնալդուն կմասնակցի հաջորդ տուրի հանդիպմանը: Ապրիլի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի Լոնդոնի «Արսենալին»: news.am