Հիշատակի երեկո նվիրված գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Ժորա Սնխչյանին

Հիշատակի երեկո նվիրված գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Ժորա Սնխչյանին

Ապրիլի 25-ին Ռաֆայել-Ջավախ մշակութային-կրթական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հրապարակախոս-գրող, հասարակական գործիչ Ժորա Սնխչյանի հիշատակին։

Միջոցառումը սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո հյուրերն ու հարազատները գնացին Ռաֆայել-Ջավախ կենտրոն, որտեղ տեղի ունեցավ միջոցառումը։

Միջոցառմանը հնչեցին գրողի երգեր, հայտնի ստեղծագործություններ, բանաստեղծություններ։

Հոբելյանական երեկոյին ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ժորա Սնխչյանի մտավորականներ և հարազատներ։

Հարազատները, ընկերներն ու մտավորականությունը հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու սիրելի Ժորա Սնխչյանին և հիացմունքով կարդացել նրա հրաշալի բանաստեղծությունները։

Միջոցառումը կազմակերպել էր Ռաֆայել-Ջավախ մշակութային կենտրոնը։