SOCAR-ը կդադերեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը

SOCAR-ը կդադերեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը

Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ (SOCAR)-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերս» ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։

Ըստ հրապարակումների` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կմղվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ զուտ կոմերցիոն գործոններով պայմանավորված։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ունի ազատ հզորություն և ուղղակի մուտք դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը մայիսին որոշել է իր հին ոչ պայմանագրային հանքավայրերից 170,000 տոննա նավթ տեղափոխել ռազմավարական այս նավթամուղ՝ բացառապես կոմերցիոն նկատառումներով: Առայժմ որոշումը վերաբերում է միայն մայիսին, որի ավարտին մենք կորոշենք, թե ինչպես վարվենք»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով 400 հազար տոննա նավթի հումք է ուղարկվել։

SOCAR-ի աղբյուրը, չհրապարակելով մանրամասներ, ասել է, որ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման դադարեցումը «առևտրային հարց է»։shantnews.am