Հրդեհի հետևանքով երկու երեխա և տղամարդ է մահացել Ռուսաստանում

Հրդեհի հետևանքով երկու երեխա և տղամարդ է մահացել Ռուսաստանում

Սվերդլովսկի շրջանի Մեզենսկոե գյուղում հրդեհի հետևանքով մահացել է երեք և վեց տարեկան երկու երեխա և 46-ամյա մի տղամարդ։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության կայքում։

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 30-ի գիշերը՝ Գլավնայա փողոցի տներից մեկում։ Հրդեհը մարելիս հայտնաբերվել են 1976 թվականին ծնված տղամարդու և երկու երեխայի դիեր՝ 2016 թվականին ծնված աղջիկ և 2019 թվականին ծնված տղա։

Բացի այդ, վիրավորվել է ևս հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Տուժածները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մարզային վարչության աշխատակիցներն արդեն քրեական գործ են հարուցել «Անզգուշությամբ մահ պատճառելը երկու և ավելի անձանց» հոդվածով։ Հրդեհի պատճառը հետաքննվում է։

«Հետաքննության ընթացքում դիտարկվում են մի քանի վարկածներ, այդ թվում՝ վառարանային սարքավորումների շահագործման կանոնների խախտում կամ կրակի հետ անզգույշ վարվելը», – ասվում է գործակալության հաղորդագրությունում։