Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է մեծ ֆուտբոլի խաղադաշտի անմխիթար վիճակը եւ մինի մարզադաշտի բացակայության խնդիրը:
Երիտասարդների հետ զրույցում պարզ դարձավ, որ գյուղին հատկացվող գումարները ծախսվում են այլ անհրաժեշտ խնդիրների լուծման համար, բայց հաշվի չի առնվում երիտասրադների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու եւ սպորտով զբաղվելու պայմաններ ստեղծելը, հատկապես փոքր գյուղերում երիտասարդների համար զբաղմունք չկա:
Երիտասարդներից Բորիս Մզիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մեծ խաղադաշտում երբեւիցե վերանորոգում չի կատարվել, դարպասաձողերը ունեն փոփոխման կարիք ինչպես նաեւ հարթեցման աշխատանքներ է հարկավոր դաշտին ու ցանկապատի բացակայությունը մեծ խնդիր է հանդիսանում: Եթե ինչ որ փոփոխություն էլ կատարվել է, ապա մենք երիտասարդներով ենք արել: Ինչպես նաեւ կա սպորտային գույքի խնդիր՝ գնդակների, ցանցի եւ այլն: Իսկ ինչ վերաբերվում է մինի մարզադաշտին, ապա Նինոծմինդայի վերադասը այցելել է գյուղ եւ բազմիցս ներկայացրել ենք, սակայն ոչ մի աշխատանք չի նախատեսվել, չնայած որ երիտասարդությունը շատ է եւ ցանկությունն էլ մեծ է մարզվելու, սպորտային միջոցառումներ անցկացնելու համար»:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, այս տարի Կաթնատու գյուղի ինչպես մեծ խաղադաշտի այնպես էլ մինի մարզադաշտի համար ոչ մի աշխատանք դեռեւս չի նախատեսվում:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.