Կաթնատու գյուղի բնակիչները բողոքում են քաղաքապետարանում

Կաթնատու գյուղի բնակիչները բողոքում են քաղաքապետարանում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի բնակիչները բողոքում են քաղաքապետարանի ղեկավարությանը `Նինոծմինդա քաղաքի բնակիչների կողմից կոորդինատների ոչ ճիշտ պարզաբանման համար:

Կաթնաթու գյուղի բնակիչների բողոքն այն է, որ Նինոծմինդա քաղաքի բնակիչները, նախօրեին ՝ հունիսի 22-ին, Կաթնատու գյուղի հողամասերին հարող տարածքում նշաններ են դրել, որպեսզի պարզեն արոտավայրերի կոորդինատները:

Կաթնատու գյուղի բնակիչները հողատարածքների կոորդինատները հստակեցնելու համար դիմել են սակրեբուլո

Ըստ Կաթնատու գյուղի բնակիչների, նախօրեին արված նշանները ճիշտ չէին, այդ տարածքը պատկանում է ոչ թե Նինոծմինդա քաղաքին, այլ Կաթնատու գյուղին:

Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հանդիպել է Կաթնատու գյուղի բնակիչների հետ և խոստացել պարզել ստեղծված իրավիճակը:

Նինոծմինդայի բնակիչները արոտավայրի խնդրով դիմել են քաղաքապետարան

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Նինոծմինդա քաղաքի բնակիչները արոտավայրերի խնդրով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:

Նինոծմինդայի արոտավայրերի խնդիրը գտավ իր լուծումը

Թե ինչ որոշում է կայացվելու և ո՞վ է հողերն օգտագործելու, դեռ պարզ չէ, այնուամենայնիվ, «Nor» ռադիոն կփորձի պարզել մեր հետագա նյութերում:

Radio NOR · Жители села Катнату с жалобой обратились к руководству муниципалитета