Ֆուտբոլի հուշամրցաշար Կաթնատու գյուղում

Ֆուտբոլի հուշամրցաշար Կաթնատու գյուղում

Հունիսի 10 -ին Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլի հուշամրցաշար:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի գյուղերի 6 թիմեր՝ Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Սաթխա, Օրլովկա, Մեծ Խանչալի եւ Կաթնատու:

Հուշամրցաշարը կազմակերպված էր Կաթնատուի երիտասարդների կողմից, Արտյոմ Խաչատրյանի, Կարեն Խաչատրյանի, Սեդրակ Բդոյանի եւ Հերմինե Բդոյանի հիշատակին:

Խաղերը տեղի են ունեցել հերթականությամբ, թիմերի համար հատուկ ժամ է նշանակվել որպեսզի շատ մարդ չհավաքվի եւ յուրաքանչյուր թիմ ներկայանա ճիշտ ժամին, անցկացնի իր հանդիպումը եւ հեռանա:

Եզրափակչում 3 -րդ հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Արագյալը, 2 -րդ տեղում Մեծ Խանչալին է, իսկ 1 -ը Կաթնատուի թիմը: