Սահմանափակումներ Թբիլիսիում տաքսու վարորդների համար

Սահմանափակումներ Թբիլիսիում տաքսու վարորդների համար

Խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով կոմիտեն քննարկել է «Երթևեկության մասին» օրենքում փոփոխությունները։

Օրինագծի նախաձեռնողը «Վրացական երազանք» խմբակցությունն է։

Ինչպես պարզաբանել է զեկուցող, Շրջակա միջավայրի և բնական պաշարների կոմիտեի նախագահ Մայա Բիթաձեն, օրինագծի ընդունման դեպքում Թբիլիսիում տաքսու վարորդները կկարողանան ուղևորներին մեքենա նստեցնել և ճանապարհել միկրոավտոբուսների երթևեկության համար նախատեսված գոտում։

«Տաքսու վարորդները կկարողանան անվտանգ տեղաշարժ ապահովել, երբ ուղեւորները մեքենա նստեն ու դուրս գան։ Մայթին կամ հետիոտնային արահետին կանգնելու կամ կայանելու դեպքում մեքենան կտեղափոխվի հատուկ պահպանվող ավտոկայանատեղի»,- ասել է Մայա Բիտաձեն։ Կոմիտեն կողմ է արտահայտվել քննարկված օրինագծին։1tv.ge