Նինոծմինդայի ո՞ր խանութներից կարելի է վաուչերներով գյուղմթերք գնել

Նինոծմինդայի ո՞ր խանութներից կարելի է վաուչերներով գյուղմթերք գնել

Այսօրվանից Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները կարող են վաուչերներով ձեռք բերել գյուղմթերքներ։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ խանութների ցանկն աստիճանաբար ընդլայնվում է։ Նինոծմինդա քաղաքում գրանցված է երկու խանութ, իսկ Ախալքալաքում՝ 9 խանութ։

Բայց այս պահին Նինոծմինդայում վաուչերները կարելի է օգտագործել միայն մեկ խանութում՝ Պուշկինի 44 հասցեում։ Այս խանութում բնակիչները կարող են ձեռք բերել պարարտանյութ, քիմիական և գյուղատնտեսական այլ ապրանքներ։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը, ինչպես նախորդ տարի, գյուղատնտեսական կտրոններ կտրամադրի Վրաստանի բնակիչներին։ Կտրոններ կարող է ստանալ ռեգիստրում գրանցված գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

Ծրագրին կարող են մասնակցել 0,25 հա-ից պակաս և 1,25 հա-ից ոչ ավել գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող բոլոր սեփականատերերն ու համասեփականատերերը, բացառությամբ արոտավայրերի: Ֆերմերները մեկ հեկտարի համար կստանան 300 լարի (միավորների տեսքով), իսկ մինչև 0,25 հա -1,25 հա հող ունեցողները համամասնական հաշվարկով կստանան համապատասխան միավորներ։