Մենք չենք ճանաչում դե ֆակտո իշխանությունը, դե ֆակտո ընտրությունները, դե ֆակտո հանրաքվեն. Կոբախիձե

Մենք չենք ճանաչում դե ֆակտո իշխանությունը, դե ֆակտո ընտրությունները, դե ֆակտո հանրաքվեն. Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է այսպես կոչված օկուպացված Ցխինվալի շրջանը Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեին։

«Ինչ վերաբերում է նման նախաձեռնություններին, մենք հստակ քաղաքականություն ունենք, և չենք ճանաչում ոչ դե ֆակտո իշխանությունը, ոչ դե ֆակտո ընտրությունները, ոչ դե ֆակտո հանրաքվեն։ Մեր դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է, շատ հստակ։ Ուստի մենք բնականաբար կշարունակենք հավատարիմ մնալ նույն գծին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Օկուպացված Ցխինվալի շրջանի, այսպես կոչված, նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է Վրաստանի օկուպացված շրջանը Ռուսաստանին միացնելու հանրաքվե։