Զելենսկին խոստացել է «Եվրատեսիլը» անցկացնել Մարիուպոլում

Զելենսկին խոստացել է «Եվրատեսիլը» անցկացնել Մարիուպոլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Եվրատեսիլ երգի մրցույթը մի օր անցկացվի Մարիուպոլում, այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Ուկրաինայի ղեկավարը շնորհավորել է Kalush Orchestra-ին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Պետության ղեկավարի խոսքով՝ «ուկրաինացիների խիզախությունը ապշեցնում է աշխարհին, իսկ երաժշտությունը նվաճում է Եվրոպան»։ Զելենսկին հիշեցրել է, որ Կիևը երրորդ անգամը կհյուրընկալի միջազգային միջոցառումը։ Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի ներկայացուցիչները կրկին կնվաճեն մրցանակը։

Հիշեցնենք, գիշերը Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը, որտեղ 631 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինան:

Երկրոդ տեղում Մեծ Բրիտանիան էր, իսկ երրորդ տեղում՝ Իսպանիան։

Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը:

Նշենք, որ Վրաստանը դուրս էր մնացել մրցույթից։

Այս տարի մրցույթին մասնակցում էր 40 երկիր, որոնցից միայն 25-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ: