Մեծ Բրիտանիայում ևս երկու մարդ վարակվել է կապիկների ջրծաղիկով

Մեծ Բրիտանիայում ևս երկու մարդ վարակվել է կապիկների ջրծաղիկով

Մեծ Բրիտանիայի Առողջապահության Գործակալությունը (UKHSA) արձանագրել է կապիկների ջրծաղիկով մարդկանց վարակման ևս երկու դեպք։ Հիվանդները միասին ապրում են նույն տանը։

Առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 7-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին հիվանդը հայտնաբերվել է Կորնուոլում, իսկ երկրորդը՝ Լիվերպուլում։

Բրիտանական գործակալության տվյալներով՝ նոր դեպքերը կապված չեն նախորդի հետ։ Թե որտեղ և ինչպես են մարդիկ վարակվել, մնում է հետաքննության առարկա։ Կապիկի ջրծաղիկով վարակվաներից մեկն այժմ բժշկական օգնություն է ստանում Լոնդոնի բուժհաստատություններից մեկի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում, իսկ երկրորդը մեկուսացված է և ներկայումս ստացիոնար բուժում չի պահանջում։

Ավելի վաղ Lentа.ru-ի հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ, իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել էր, որ կապիկների ջրծաղիկի տարածումը բնակչության շրջանում քիչ հավանական է։

Նրա կարծիքով, կան որոշակի զսպող գործոններ, որոնք թույլ չեն տալիս վարակի լայն տարածում ունենալ։