Նինոծմինդայի շրջանի գյուղերում սոճու տնկիներ կտնկվեն

Նինոծմինդայի շրջանի գյուղերում սոճու տնկիներ կտնկվեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում կտնկվի մոտ 600 սոճու տնկի։

Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի տեղեկացմամբ՝ սոճու տնկիներ կբաժանվեն շրջանի գյուղերին։ Սածիլները վերցվել են Արագովայի լեռնադահուկային վազքուղուց։ Ախալքալաքի քաղաքապետարանը թույլտվություն է տվել, որպեսզի լեռնադահուկային ուղու վրա գտնվող տնկիները հանվեն և բերվեն մեր շրջան։

Այս տարի կլինի նաև քաղաքի կանաչապատման շարունակությունը։ Մարգագետնից հետո նախատեսվում է թփեր տնկել և ծառերը սպիտակեցնել։ Այդ աշխատանքները կիրականացվեն այն բանից հետո, երբ մայթերի ցանկապատը պատրաստ կլինի։

Հավելենք, որ օրերս Նինոծմինդայի կոմունալ ծառայության աշխատողները նոր համազգեստ կստանան։ Աշխատողների համար կոմբինեզոնը շատ կարևոր է, նրանք աշխատում են վաղ առավոտյան և երեկոյան, ուստի կոմբինեզոնների ռեֆլեկտորները կարևոր դեր են խաղում աշխատողների անվտանգության համար:

Radio NOR · В селах Ниноцминдского муниципалитета посадят саженцы сосен