Սարսափելի սպանություն Թբիլիսիում. ամուսինը ավտոբուսում կտրել է կնոջ կոկորդը

Սարսափելի սպանություն Թբիլիսիում. ամուսինը ավտոբուսում կտրել է կնոջ կոկորդը

Սարսափելի սպանություն է տեղի ունեցել հենց հասարակական տրանսպորտում` մարդկանց և երեխաների աչքի առաջ .

Թբիլիսիում հասարակական ավտոբուսում տղամարդը կտրել է կնոջ կոկորդը, հայտնում է Առաջին ալիքը։ Զույգը երեխաների հետ ավտոբուսով շրջելիս է եղել, երբ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ժամանակ տղամարդը հանել է դանակը և կտրել կնոջ կոկորդը, կինը տեղում մահացել է դա տեղի է ունեցել Գուրամիշվիլիի պողոտայում՝ Բարաթաշվիլի-Գլդանի երթուղին գնացող 323 համարի ավտոբուսում։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է հանցագործության մեջ մեղադրվողին։

Նրանց խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նախատեսում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։