Գանձայի թիմը Սերյոժա Քոթոյանի հիշատակին նվիրված Ֆուտբոլային հուշամրցաշարի հաղթող

Գանձայի թիմը Սերյոժա Քոթոյանի հիշատակին նվիրված Ֆուտբոլային հուշամրցաշարի հաղթող

Մայիսի 25 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում մեկնարկեց ֆոտբոլային հուշամրցաշար նվիրված վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Քոթոյանին:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի հետեւյալ գյուղերի թիմերը՝ Հեշտիա 1, Հեշտիա 2, Կաթնատու, Փոքր Արագյալ, Ջիգրաշեն, Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի, Գանձա, Ղաուրմա, Թորիա եւ Փոքր Խանչալի: Ինչպես նաեւ Բեժանոի թիմը Ախալքալաքի մունիցիպալիտետից:

3 -րդ տեղը զբաղեցրեց Հեշտիայի թիմը: 1 -ին հորիզոնականի համար պայքարեցին Գանձան եւ Փոքր Գոնդուրան, որտեղ խաղի հիմնական ժամանակը ավարտվեց (4 – 4) ոչ -ոքի: Մրցավարի կողմից նշանակվեց 11 մետրանոց հարվածներ որտեղ Գանձան հաղթանակ տարավ:

Նշենք, որ մրցաշարը հովանավորել էր Սերյոժա Քոթոյանի որդին՝ Մեխակ Քոթոյանը իսկ կազմակերպչական աշխատանքները իրականացրել են Հեշտիայի երիտասարդությունը: 1, 2 եւ 3 -րդ տեղ զբաղեցրաց ֆուտբոլիստները պարգեւատրվեցին գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով, ինչպես նաեւ հովանավորի կողմից ստացան դրամական պարգեւ:

Մրցաշարի ընթացքում լավագույն խաղացող ճանաչվեց Գանձայի թիմից Ռաֆիկ Մարգարյանը, լավագույն պաշտպան ճանաչվեց Հեշտիայի թիմից Գեղամ Յաժյանը իսկ լավագույն դարպասապահ Փոքր Գոնդուրայի թիմից Արթուր Անախասյանը: