Նինոծմինդայի մշակույթի տան պատուհանների մի մասը փոխվեցին

Նինոծմինդայի մշակույթի տան պատուհանների մի մասը փոխվեցին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ Նինոծմինդայի մշակույթի տան եւ Սաղամոյի պոմպակայանի շենքի պատուհանների փոփոխման համար:

Պատուհանների փոփոխման համար նախատեսված է 13 982 լարի գումար, 12 712 լարի Նինոծմինդայի մշակույթի տան իսկ 1270 լարի Սաղամոյի պոմպակայանի համար: 13 199 լարիի դիմաց շահել է անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանը:

Մրցույթի պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի փետրվարին: Աշխատանքների իրականացման համար նախատեսված էր 6 շաբաթ, որոնք արդեն մոտեցել են ավարտին:

Հակիրճ ձեռներեցի մասին

Աշոտ Կարախանյանը որպես անհատ ձեռներց գրանցվել է 2019 թվականի ամռանը (հարկային ծածկագիր՝ 07001002090): Ընկերությունը մասնակցել է 22 տենդեր մրցույթի որտեղից շահել է 6 -ը, իսկ 15 մրցույթ՝ պարտվել է: Ստատիստիկայի համաձայն Աշոտ Կարախանյանը առավել հաճախ համագործակցել է Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետների հետ: Աշոտ Կարախանյանը նաեւ համարվում է შპს ლიდერი ընկերության գործող տնօրենը, որը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերին: Իրավաբանական հասցեն նշած է քաղաք Ախալքալաք Լոմսաձե N37: