Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի նոր մինի-մարզադաշտի կառուցման աշխատանքները ավարտվել էին 2021 թվականի օգոստոս ամսին: Սակայն ուժեղ քամիների պատճառով մարզադաշտի արհեստական գորգը ամբողջովին քանդվել է: Խաղադաշտի կառուցման համար 56 000 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Ինչպես նաեւ վատ վիճակում է գտնվում Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտը, որը վերանորոգվել էր անցած տարի 37 200 լարի գումարի դիմաց, Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերության կողմից:
Վերոնշյալ եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մյուս խաղադաշտերի շուրջ զրուցեցինք աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանի հետ. «Օրոջալարի խաղադաշտի հետ կապված արհեստական գորգը քամին քշել էր, մենք այդ թերությունները վերացրել ենք եւ վերանորոգել: Ինչպես նաեւ վերանորոգել ենք Մեծ Խանչալիի մինի մարզադաշտը: Ինչ վերաբերվում է Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտին ասեմ որ անուշադրության է մատնված: Ունեմ տեսանյութ որտեղ պարզ երեւում է թե ինչպես երեխաները կանգնած են նոր տեղադրված դռան վրա եւ ճոճվում են: Թե քաղաքում եւ թե գյուղերում եթե կառուցվում է մարզադաշտ ապա պետք է հետեւել եւ խնամել հակառակ դեպքում մարզադաշտը շատ շուտ վերանորոգման կարիք կունենա»:
Նշենք, որ Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտի գիշերային լուսավորության լամպերից գործում է միայն մեկը:
Հարցին, թե արդյոք լամպերի փոփոխման աշխատանքներ չեն իրականացվելու, Հովսեփյանը ասաց. «Ինչ վերաբերվում է լուսավորությանը մենք աշխատանքը հանձնել ենք շատ լավ, ինչ որ պահանջվել է մեզանից մենք կատարել ենք»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ` Նորաշեն թաղամասում մինի մարզադաշտի (հատկացվել է 67 000 լարի) եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղում մեծ մարզադաշտի կառուցման համար (հատկացվել է 76 000 լարի):
Մանրամասներ քաղաք Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում մինի մարզադաշտի կառուցման ծրագրի վերաբերյալ by Radio NOR on Scribd
Նշենք, որ աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Մանրամասներ Նինոծմինդայի շրջանի Սաղամո գյուղի մեծ մարզադաշտի կառուցման ծրագրի վերաբերյալ by Radio NOR on Scribd