Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի նոր մինի-մարզադաշտի կառուցման աշխատանքները ավարտվել էին 2021 թվականի օգոստոս ամսին:
Օրոջալար գյուղի երիտասարդների խոսքով. «Անցած տարի կառուցեցին մեր խաղադաշտը բայց ոչ լավ որակի եւ ուժեղ քամիների պատճառով արհեստական գորգը ամբողջովին քանդվել է: Օրոջալարի երիտասարդության անունից կխնդրեինք ուշադրություն դարձնեին այս հարցին»:
Այդ հարցի վերբերյալ հեռախոսազրույց ունեցանք Սաթխայի վարչական միավորի ներկայացուցիչ Միշա Քեյանի հետ:
Նրա խոսքով. «Օրոջալարի մինի-մարզադաշտի հարցը արդեն բարձրացվել է, եւ մեր քաղաքապետի ու իր տեղակալի հետ միասին այդ հարցը քննարկվել է: Մենք կապ ենք հաստատել աշխատանքները կատարող Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերության հետ: Արհեստական գորգը հնարավոր է վերանորոգել միայն տաք եղանակային պայմաններում, սպասում ենք հիմա եղանակների տաքանալուն որից հետո խաղադաշտը լրիվությամբ կվերանորոգվի»:
Հիշեցնենք, որ Օրոջալարի մինի ֆուտբոլի խաղադաշտի համար 56 000 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Նշենք, որ մարզադաշտերի կառուցման աշխատանքների ավարտի մասին մենք նյութ էինք հրապարակել անցյալ տարվա օգոստոսին: Օրոջալարի խաղադաշտի արհեստական գորգը ծառայեց ընդամենը 5-6 ամիս եւ այն այսօր օգտագործման համար պիտանի չէ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝