Գլխավոր լուսանկարը NOR ռադիոկայանի արխիվից.
Նինոծմինդայի մունիցիպալիտետում սպորտային ոլորտի թե մարզիկները եւ թե մարզիչները իրենց կարիերայի ընթացքում կանգնում են բազմաթիվ խոչընդոտների առջեւ:
Խնդիրների հետ առնչվում են նաեւ Նինոծմինդայի շրջանի մնացած սպորտասեր հասարակությունը:
Փոքր Խանչալիի հանրային դպրոցի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ինչպես նաեւ Նինոծմինդայի մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ՝ Արշակ Պոդոսյանը, ով արդեն երկար տարիներ է իր գործունեությունն է ծավալում սպորտի ասպարեզում, NOR ռադիոկայանի հետ զրույցում պատմում է.
«Այսօր սպորտի մասին խոսելը ավելորդ է, համավարակը մի կողմից սահմանափակումները մյուս կողմից, մինչեւ սկսում ենք մարզումները գալիս են եւ զգուշացնում, որ արգելվում է մարզվելը: Այդ պատճառով էլ ակտվիությունը նվազել է: Մեր շրջանում հիմա կարտոֆիլի մասսայական բերքահավաք է, բոլորը աշխատում են եւ ժամանակ չունեն սպորտով զբաղվելու: Սպորտը ակտիվացնելու համար ուշադրություն դարձնող եւ կազմակերպող է պետք: Ֆինանսական վիճակն էլ շատ մեծ կապ ունի»:
«Իսկ ինչ վերաբերվում է երիտասրադ սերունդին, ապա ընկնելով հեռախոսների եւ ինտերնետի հետ հաճախ մոռանում են, որ շարժվել է պետք, տանից դուրս գալ եւ սպորտով զբաղվել: Դպրոցական սպորտային օլիմպիադա է անցկացվում շրջանում, մենք մեր դպրոցի աշակերտներով միշտ մասնակցում ենք, բայց կան ուսուցիչներ ովքեր անգամ տեղեկություն չունեն թի ինչ է օլիմպիադան: Ինչ վերաբերվում է ֆուտբոլին եւ խաղադաշտերին, ապա ամբողջ Վրաստանը կարելի է ասել խաղում է ֆուտբոլ: Մեր մոտ էլ սկսել են կառուցել մինի մարզադաշտեր, սակայն չանցած մեկ տարի արհեստական գորգերը շարքից դուրս են գալիս՝ որակ չունենալու պատճառով»,- ավելացրեց Պոդոսյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.