Ղրիմ-Կոնգո դեպքերը Սամցխե-Ջավախեթիում զգալիորեն ավելացել են 

Ղրիմ-Կոնգո դեպքերը Սամցխե-Ջավախեթիում զգալիորեն ավելացել են 

2021 թվականի ընթացքում Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է մարդու հեմոռագիկ տենդի 13 դեպք, իսկ 2022 թվականի 6 ամսում (Հունվար 1-Հունիսի 15) տարածաշրջանում վարակվել է 21 մարդ:sknews.ge

 Հարավային դարպասի տվյալներով՝ վերջին չորս տարում տարածաշրջանում Ղրիմ-Կոնգո հիվանդությունից չորս մարդ է մահացել,որոնցից մեկը  գրանցվել է այս տարի:

 Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ այս տարի հաստատված 21 դեպքը ըստ քաղաքապետարանների բաշխվել է հետեւվյալ կերպ.10-ը՝ Ախալցիխեի քաղաքապետարանում, 6-ը՝ Ադիգենիում, 5-ը՝ Ասպինձայում:

 Այս հիվանդության մեկից մյուսին փոխանցման դեպքերը իրագործվում են հետեւվյալ միջոցներով.-հիվանդի արյունով; արտազատվող նյութերով; օրգանների հետ սերտ փոխարաբերության դեպքում:Մարդու մոտ հիվանդության ախտանիշները հանկարծակի սարսուռով է սկսվում,մարմնի ջերմաստիճանը 39-40 °С է հասնում,սկսվում է մկանների եւ գլխի հատվածի ցավով , փսխումով եւ դիարխով:

Քանի որ հիվանդությունը շատ ծանր է ընթանում ,այն կարող է հանգեցնել մահվան,եթե ճիշտ ժամանակին չցուցաբերվի բուժում:

Հիվանդության վտանգի գոտում են գտնվում՝ ֆերմերները,հովիվներն ու անասնաբույժները , նաեւ մարդիկ,որոնք սերտ շփման մեջ են Ղրիմ-Կոնգոձով հիվանդացած մարդու հետ,որը մարդկանց մոտ դրսեվորվում է տիզերի հետ շփումից 1-9 օր հետո,սա կլինի խայթոց ,թե տրորված տիզի հպում,նաեւ վարակված արյունով կամ հյուսվածքների հետ շփումի արդյունքում 3-14 օր (կենդանիների մորթի ժամանակ): Հիվանդության դեպքերը հիմնականում դիտվում են գարնանից մինչև վաղ աշուն, քանի որ այս ընթացքում ակտիվանում են հիվանդություն կրող տիզերը: