Սամցխե-Ջավախքում բնակիչը մահացել է տզի խայթոցից

Սամցխե-Ջավախքում բնակիչը մահացել է տզի խայթոցից

Ադիգենի քաղաքապետարանի Շոլավերի գյուղում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված 65-ամյա տղամարդ է մահացել:

Ընտանիքի անդամներն ասում են, որ քանի որ տղամարդը տառապում էր խրոնիկական հիվանդություններով, նրանք սկզբում չէին կասկածում տենդի առկայության մասին: Հիվանդին տեղափոխել են Թբիլիսի, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Կլինիկայում հաստատվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Վիրուսի դեմ պայքարում և բուժվում է նրա հարևանը, միջին տարիքի տղամարդու մոտ տզի խայթոցի հաջորդ օրը ախտանշաններ են սկսվել, ուստի նրան անմիջապես տեղափոխել են կլինիկա: Հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Կլինիկայում մեզ ասացին, որ նրա վիճակը միջին ծանրության է, մի քանի օրից կտեղափոխեն պալատ։

Ղրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի անասունից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ կոնտակտի արդյունքում։ Տենդից մահվան գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս, սովորաբար մահը վրա է հասնում հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։tv9news.ge