Տեխզննման տուգանքը կդառնա՞ 50 -ի փոխարեն 150 լարի

Տեխզննման տուգանքը կդառնա՞ 50 -ի փոխարեն 150 լարի

Վրաստանի խորհրդարանը տեղեկություն էր տարածել, որ տեխզննում չանցած մեքենաների դեքպում տուգանքը բարձրանում է: Օրենսդրական փոփոխությունը ներառվելու է Վարչական իրավախախտումների օրենսգրքում։

Նախագիծը 2 շաբաթ առաջ քննարկվել է բնապահպանության և բնական ռեսուրսների հանձնաժողովում աշխատանքային խմբի շրջանակներում։

Ըստ փոփոխության՝ տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու համար մեկ անգամ տուգանվող վարորդը տուգանք նշանակելուց հետո եթե 30 օրվա ընթացքում չանցնի տեխնիկական ստուգում, ապա ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 300 լարիով։

Նույն խախտումը կրկնելու դեպքում, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը 30 օրվա ընթացքում տեխզննում չանցնի, տուգանքի չափը կավելանա՝ ֆիզիկական անձը կտուգանվի 300 լարիով, իսկ իրավաբանականը՝ 500 լարիով։

NOR ռադիոկայանը փորձեց պարզել արդյոք փոփոխվել է տուգանքների գները, եթե ոչ, ապա երբվանի՞ց է այդ օրենքը մտնում ուժի մեջ:

Ինչպես NOR -ին հայտնեցին պարեկային ոստիկանության միասնական ծառայության կենտրոնից, դեռեւս ոչ մի փոփոխություն չկա տեխզննման տուգանքների հետ կապված. «Ինչպես որ 50 լարի կար, այդպես էլ մնացել է: Նախաձեռնությունը կա, բայց դեռ ոչ մի օրենք հաստատված չէ եւ չգիտենք թե երբվանից կհաստատվի»: