2022 թվականի մարտի 20 -ին, ուժեղ քամին զգալի վնաս էր հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետին։
Ուժգին քամին քանդել էր Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքը։
Մարզիչ Աշոտ Սողոյանը նախկինում NOR ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ Կրթության նախարարությունը խոստացել էր, որ մինչեւ մայիս ամսվա վերջ վերանորգման աշխատանքները պետք է կատարվեն ինչպես կտուրի, այնպես էլ դահլիճի հատակի փոփոխման հետ կապված:
Հետեւողական լինելով այդ խնդրին, որոշ ժամանակ անց նկատեցինք, որ սպորտդահլիճի կտուրը ինչպես նաեւ հատակը փոփոխվել է: