Սեղանի թենիսի մրցաշար՝ կիսաքանդ կտուրի տակ

Սեղանի թենիսի մրցաշար՝ կիսաքանդ կտուրի տակ

Այսօր՝ մայիսի 2 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջանների մասնակիցների միջեւ:

Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս առաջնությունը կազմակերպվել է մեր հովանավոր Աշոտ Նորսոյանի եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ մշակույթի ծառայության օգնությամբ: Մրցաշարին մասնակցում էին ինչպես Նինոծմինդայի այնպես էլ Ախալքալաքի սեղանի թենիսի մարզիկները: Մասնակցում էին 11 -ից մինչեւ 17 տարեկան աշակերտները։ Կային նաեւ մեծահասակներ, ընդհանուր թվով շուրջ 120 մասնակիցներ: 1 -ին տեղը գրավեց Օրոջալարի թիմը, 2 -րդ տեղը Սպասովկան, 3 -րդ՝ Ժդանովականի թիմը, իսկ 4 -րդ տեղում Ախալքալաքի թիմն էր»:

Նախկինում NOR ռադիոկայանը անդրադրձել էր, որ 2022 թվականի մարտի 20 -ին ուժգին քամին քանդել էր Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքը։

Նշենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Օրոջալարի սպորտդահլիճը անձրեւից սկսել էր կաթել եւ առաջնությունը անցկացվեց կիսաթաց դահլիճում: Մեր այն հարցին թե աշխատանքներ չի նախատեսվում կտուրի վերանորոգման համար՝ Սողոյանը ասաց. «Այսօր օգտագորրծում էինք սպորտդահլիճի կես մասը քանի որ կտուրը գտնվում է անմխիթար վիճակում: Կրթության նախարարությունը խոստացել է, որ մինչեւ մայիս ամսվա վերջ վերանորգման աշխատանքները պետք է կատարեն ինչպես կտուրի, այնպես էլ դահլիճի հատակի փոփոխման»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Սեղանի թենիսի մրցաշար կիսաքանդ կտուրի ներքո