
Մայիսի 28 -ին Թբիլիսիում անցկացվեց Վրաստանի սեղանի թենիսի զուգախաղերի առաջնություն, որում Նինոծմինդայի թիմը հանդես եկավ 18 մասնակիցներով:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս մրցումները մեր թիմի համար շատ հաջող անցավ: 13 տարեկանների միջեւ պայքարում՝ Թումասյան Սարգիսը եւ Վանաձե Թաթիան գրավեցին 3 -րդ հորիզոնականը: 15 տարեկան պատանիների միջեւ պայքարում Նորսոյան Հասմիկը եւ Գելաձե Նաթիան գրավեցին 2 -րդ տեղը: Նշեմ, որ Վրաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից ստացանք հատուկ նվեր` թենիսի սեղան եւ տարբեր տեսակի գույք սեղանի թենիսը զարգացնելու համար»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.