Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը վերադարձավ հաղթանակով

Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը վերադարձավ հաղթանակով

Մայիսի 21 -ին եւ 22 -ին, Թբիլիսիում անցկացվեց սեղանի թենիսի պատանեական առաջնությունը:

Նինոծմինդայի հավաքականը, որը կազմված էր թվով 6 մասնակիցներից մեկնեցին Թբիլիսի եւ այնտեղից վերադարձան հաղթանակով:

Մարզիչ՝ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախքան այս մրցույթները մեր շրջանում բազմակի անգամ անցկացրել ենք որակավորման մրցաշար որն էլ այսօր կարելի ասել իր արդյունքը տվեց: 11 տարեկան երեխաների միջեւ սեղանի թենիսի պատանեական առաջնությունը մեզ համար անցավ շատ հաջող, որովհետեւ մասնակիցներից 6 -ից 4 -ը դուրս եկան եզրափակիչ փուլ: Աղջիկներից Կարինե Հանեսյանը գրավեց 2 -րդ հորիզոնականը: Մարինե Հանեսյանը գրավեց 4 -րդ տեղը, Եղիշե Նորսոյանը զբաղեցրեց 4 -րդ տեղ, լավ հանդես եկան նաեւ Հովիկ Դումոյանը, Վահե Խաչատրյանը եւ Մերուժան Թամասյանը: Մայիսի 27 -ին մեկնելու ենք նորից Թբիլիսի արդեն 13 -ից 19 տարեկան մարզիկների միջեւ տեղի ունեցող սեղանի թենիսի պատանեական առաջնությանը»:

Նշենք, որ սեղանի թենիսի առաջնությանը մասնակցում էին մոտ 12 տարածաշրջանի 23 թիմեր, թվով 110 -ից ավելի մասնակիցներ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը վերադարձավ հաղթանակով