Ախալքալաքի «Աբուլ» թիմը 3։0 հաշվով հաղթեց «Սամցխե» թիմին

Ախալքալաքի «Աբուլ» թիմը 3։0 հաշվով հաղթեց  «Սամցխե» թիմին

Հուլիսի 6 -ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Վրաստանի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ Ախալքալաքի «Աբուլ» և Ախալցխայի «Սամցխե» թիմերի ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ» թիմի հաղթանակով՝ 3։0։

Առաջնությանը մասնակցում են թվով 14 ֆուտբոլային թիմեր: Աբուլ թիմը այս պահին ունի 24 միավոր՝ 7 հաղթանակ, 3 ոչ ոքի եւ 3 պարտություն:

Ինչպես նշեց «Աբուլ» թիմի խաղացող Սարգիս Բաբաջանյանը՝ այսօրվա հաղթանակը իրենց հնարավորություն ընձեռեց, ձեռք բերել 3 միավոր եւ աղյուսակում գրավել 2 հորիզոնականը:

Նշենք, որ այսօրվա հանդիպումը այս մրցաշրջանի եզրափակիչ խաղն էր «Աբուլ» թիմի համար: