Համաշխարհային շուկաներում հացահատիկի գները նվազում են 

Համաշխարհային շուկաներում հացահատիկի գները նվազում են 

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համար նավահանգիստների բացման համաձայնագրի ստորագրման ֆոնին համաշխարհային շուկաներում հացահատիկի գինը նվազում է,- այս մասին գրում է «BBC»-ն։

Դեռևս համաձայնագրի ստորագրումից առաջ համաշխարհային շուկայի հիմնական հենանիշ հանդիսացող Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի ֆյուչերսների գինը նվազել է ավելի քան 3%-ով, իսկ ֆրեզերային ցորենը՝ ավելի քան 4%-ով։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Ուկրաինական և ռուսական կողմերը ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ միասին փաստաթղթերն առանձին են ստորագրել։ Փաստաթղթի համաձայն՝ Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստները, որոնցով հացահատիկ է արտահանվելու, մնում են ուկրաինական կողմի վերահսկողության տակ։1tv.ge