Օգոստոսի 26-28 -ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում տեղի ունեցավ մեծ ֆուտբոլի պատանեկան առաջնություն:
Մրցաշարին մասնակցում էին 6 թիմեր Նինոծմինդայի շրջանի Թորիա, Հեշտիա, Փոքր Գոնդուրա, Փոքր Արագյալ, Մեծ Խանչալի, Ժդանովական գյուղերից: Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցում էին երկու թիմեր՝ Բեժանոն եւ Զակը:
Թորիայի թիմի դարպասապահ՝ Սերգեյ Սարուխանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «3-րդ տեղի համար պայքարեցին Փոքր Գոնդուրայի եւ Զակի թիմերը, արդյունքում 2։1 հաշվով հաղթեց Գոնդուրան: Իսկ եզրափակչում մեր թիմը մրցեց Հեշտիայի թիմի հետ եւ հաղթեցինք 2։1 հաշվով: Ֆուտբոլիստները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով»:
Նշենք, որ մրցաշարը կազմակերպել էին Թորիայի երիտասարդները:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝